Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 13210

Ես Քեզ Ծնել Եմ, Ես Էլ Քեզ Կը Սպաննեմ

ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

Պապին էլի անհանգիստ է: Չգիտեմ` նրան կա՛մ ինչ-որ մոծակ է կծել, կա՛մ վատ կանխազգացումներ ունի, որ կարճ ժամանակ անց պատասխան տալու հերթն իրեն է հասնելու: Մենք աւելի հաւանական ենք համարում երկրորդ տարբերակը, քանզի օրերս այդ մասին էր խօսում նաեւ ՀԱՔ-ի խօսնակ Արման Մուսինեանը, որ հիւրընկալուել էր Նուէր Մնացականեանի «Հոծ գիծ» հաղորդաշարին` 1in.am-ի եթերում: Ասում էր` Լեւոն Տէր Պետրոսեանի հրաժարականից յետոյ Հայաստանի նոր իշխանութիւնները, իբր, եկել, ամէն ինչ ստուգել են իրենց մօտ ու ոչինչ չեն գտել: «Ես չեմ ասում, որ մեր ժամանակ կաշառակերութիւն չի եղել առանձին պաշտօնեաների կողմից, բայց, որ ողջ համակարգը թաղուած լինէր կաշառակերութեան մէջ, այդպիսի բան չի յայտնաբերուել» մօտաւորապէս այսպիսի բան ասաց Մուսինեանն ու «մուֆթա տեղը» ք…-ը գցեց ՀԱՔ-ին էլ, պապիին էլ:

Image may be NSFW.
Clik here to view.

Մինչ այս չնաշխարհիկ թեմայով մեր զրոյցը շարունակելը, կ՛ուզենայի մի հարց պարզել` ինչո՞ւ էր «Նուէր Մնացականեանի մօտ» հաղորդումը վարում Հայաստանի վերջին 20-ամեակի իշխանութիւններից «վառուած» մի աղջիկ, որը ո՛չ հարց տալու եւ ո՛չ էլ պատասխանը լսելու շնորհք ունէր: Էլ չեմ խօսում այն մասին, որ նրա «թոյն» հարցերն, ասես, Արման Մուսինեանն էր իր հետ բերել ՀԱՔ գրասենեակից: Դատէք ինքներդ: Հիւրին չբարեւած` աղջիկը հարցնում է. «Պարո՛ն Մուսինեան, մենք յայտնուել ենք մի իրավիճակում, որտեղ արմատական ընդդիմութեան դերն ստանձնել են այն արտախորհրդարանական ուժերը, որոնցից որոշները վերջին 20 տարիներին, կարելի է ասել, Հայաստանի Հանրապետութիւնը դանդաղ, բայց հաստատուն քայլերով հասցրել են անդունդի եզրին: Խօսքը մասնաւորապէս ՀՀԿ-ի եւ Դաշնակցութեան մասին է: Ռոպերթ Քոչարեանն էլ, որ նախապէս յայտարարում էր, որ կուսակցական համակարգը պէտք է կազմաքանդել, այսօր յայտարարում է, որ պէտք է միաւորել այս ուժերին: Այս բեւեռն, ըստ ձեզ, ներուժ ունի՞, թէ՞ ոչ»: Մուսինեանին ի՞նչ էր մնում ասելու, եթէ ոչ յայտարարել` ի՞նչ էք ասում, ի՞նչ ներուժ, ինչ բան, նրանք այսօր այնքան վատ համբաւ ունեն հասարակութեան «մօտ», որ` էլ չասելու:

Հէնց այստեղ ես հասկացայ, որ պապին մի բանից անհանգիստ է: Այլապէս, ինչո՞ւ պէտք է Արման Մուսինեանն ասէր, թէ այն ուժերը, որոնք ծրագրեր կը կառուցեն Ռոպերթ Քոչարեանի հետ, դատապարտուած են կործանման: Ինչպիսի անամօթութիւն: Բայց որ արդէն ասել է, հարց է առաջանում` տեսնես քանի՞ քաղաքական ուժ կայ այսօր Հայաստանում, որ ժամանակին համագործակցել է Լեւոն Տէր Պետրոսեանի հետ եւ չի կործանուել: Պարզւում է` բոլորն են կործանուել, բացառութեամբ այն ուժերի, որոնք կա՛մ հակադրուել են ՀՀՇ-ական գեղի ակումբին, կա՛մ ճիշդ պահին փախել այնտեղից: Պարո՛ն Մուսինեան, գոնէ մէկ-երկու ուժ, որ պապին էր ստեղծել, պահէիք պատմութեան համար: Դա էլ չէք արել, ախր:

Բայց վերադառնանք մեր չնաշխարհիկ պատմութեանը, որ սկսուեց Արման Մուսինեանի անզգուշ յայտարարութիւնից, թէ, իբր, Ռոպերթ Քոչարեանի կառավարութիւնից եկել, իրենց ստուգել են եւ մէկ-երկու կաշառակերութեան դէպքից բացի` ոչ մի կեղտ չեն գտել: Եա՛ա՛ա՛… Այսինքն պապին մաքո՞ւր է: Եթէ դա հէնց այդպէս է, ապա Ռոպերթ Քոչարեանն այսօր պէտք է Լեւոն Տէր Պետրոսեանի աստուած հռչակուէր: Բայց դա տեղի չի ունեցել: Ուրեմն, իսկապէս, այդ ինչպէ՞ս են ստուգել, որ համատարած թալանը, ժողովրդի կրած տանջանքը, փախեփախի աստիճանի հասած արտագաղթը, օրը ցերեկով կատարուած հարիւրաւոր սպանութիւնները, իբր Ազրպէյճանում կորած ամբողջական գնացքները, շան մսի գնով իւրայիններին սեփականաշնորհած շէնքերը, ընդդիմութեան դէմ իրականացուած բռի գործողութիւնները, թերթերի արգելումը, դրամատներից խեղճուկրակ քաղաքացիների վերջին խնայողութիւնների յափշտակումները եւ այլն, եւ այլն, չեն տեսել: Ու տեսէք, թէ դրանից ի՛նչ է ստացւում: Մուսինեանը, փաստօրէն, մեզ նորանոր հիմքեր է տալիս Քոչարեանից դժգոհելու: Պարո՛ն Քոչարեան, ինչո՞ւ այդ ամէնը ջրի երես չէք հանել, ինչո՞ւ քաղաքական գնահատական չէք տուել Տէր Պետրոսեանի հիմնադրած աւազակապետութեանը, ինչո՞ւ բանտ չէք նստեցրել Հայաստանի առաջին նախագահին, որ նա այսօր իր խօսնակի բերանով լկտիաբար չյայտարարէր, թէ ինքը մաս-մաքուր է:

Վարչապետի աթոռին յայտնուած Նիկոլ Փաշինեանի անյաջողութիւնների պատճառներից մէկն էլ, ըստ Մուսինեանի, նախկիններին քննելու գործում ցուցաբերած դանդաղկոտութիւնն է: Նա շտապեցնում է Փաշինեանին` պէտք է արագացնել այդ գործընթացը: Ես այս հարցը մի փոքր այլ կերպ կը դնէի: Ըստ իս, Փաշինեանի մեծագոյն սխալը նախկինների քննութիւնը ոչ ճիշդ տեղից սկսելն էր: Ի վերջոյ, նրա համար շատ աւելի դիւրին էր առաջինը պատռել հէնց Լեւոն Տէր Պետրոսեանի դիմակը, քանզի նոյն դպրոցի ներկայացուցիչն է նաեւ ինքը եւ քաջատեղեակ է բոլոր այն այլանդակութիւններին, որոնք կատարուել են ՀՀՇ-ի տխրահռչակ իշխանութեան տարիներին: Մուսինեանն այսօր հաթաթա է տալիս Հայաստանի նոր իշխանութիւններին` եթէ տեսնենք, որ սխալ ճանապարհով են գնում, կը սկսենք կոշտ քննադատել: Իսկ ո՞րն է ճիշդ ճանապարհը: Ըստ ՀԱՔ խօսնակի, ճիշդ ճանապարհը շառուփորձանքն ամէն գնով Լեւոն Տէր Պետրոսեանից հեռացնելն է: Կը ստացուի՞… Չգիտեմ: Չեմ կարող նաեւ միանշանակ պնդել, որ Տէր Պետրոսեանին կը ձերբակալի հէնց Նիկոլ Փաշինեանը, բայց մի բան հաստատ է, որ Նիկոլ Փաշինեանը, ի հարկէ` ոչ առանց Լեւոն Տէր Պետրոսեանի դրդման, սկիզբ է դրել միանգամայն նոր քաղաքական աւանդոյթի` քաղաքական հաշուարկներով բռնել ու դատել նախկիններին: Հիմա արդէն ամէն ինչ կախուած է այն բանից, թէ ինչպէ՛ս կը վարուեն յաջորդ իշխանութիւնները: Հասկանալի է, չէ՞, որ Փաշինեանի իշխանութիւնն էլ մի գեղեցիկ օր դառնալու է նախկին:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 13210

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>