Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13251

Կառավարութեան Ծրագիրը Չունի Բարեփոխումների Բաւարար Ներուժ

$
0
0

ԹԱԴԵՒՈՍ ԱՒԵՏԻՍԵԱՆ
ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների

գրասենեակի ծրագրերի համակարգող, տնտեսագէտ

Ուսումնասիրելով մեր երկրի տնտեսութիւնը ընկերային ներառական զարգացման ճանապարհով առաջ տանելուն ուղղուած Հայաստանի կառավարութեան ծրագրային հիմնադրոյթները` կարելի է արձանագրել նախատեսուող բարեփոխումների մի շարք ուղղութիւններ, որոնք ոչ միայն չեն բխում հիմնական այդ նպատակադրումից, այլեւ, առանձին դէպքերում, դրանց բովանդակութիւնը նոյնիսկ հակադրւում է այդ նպատակադրմանը:

Ներկայացնենք առարկայական այս հիմնախնդրին վերաբերող, ընդհանրացուած որոշ արձանագրումներ:

Մասնաւորապէս տնտեսութեան պետական կարգաւորման հիմնական գործիք համարուող հարկային նոր համակարգի հիմքում դրւում են եկամտահարկի դրոյքաչափերի համահարթեցումը, ինչպէս նաեւ, անուղղակի հարկերի աւելացման հաշուին, ուղղակի հարկերի որոշակի կրճատումները: Այլ կերպ ասած` նախատեսւում են բարեփոխումներ` միայն հարուստների համար: Հարկային համակարգի ընկերային բաղադրիչն ի սպառ վերացւում է: Այս բաղադրիչը պէտք է գործի «շատից շատ, քչից քիչ» յառաջդիմական հարկման սկզբունքով: Փոխարէնը` «շատին շատ, քչին քիչ» նոր-ազատական սկզբունքով անարդար բաշխման եւ վերաբաշխման արդիւնք են լինելու` լրացուցիչ գնաճը, ցածր իրական եկամուտների առաջանցիկ աճի ապախթանումը եւ ընկերային նպաստներից դէպի նուազագոյնին մօտ աշխատավարձով աշխատելու հնարաւոր ձգտումների թուլացումը:

Միւս կողմից` ՀՆԱ-ի աճի ապահովման համար հիմնական մաքրոգործօն է դիտւում արտահանման շեշտակի աւելացումը: Սակայն ապագայ հինգ տարիներին արտահանում/ՀՆԱ յարաբերական ցուցանիշի համար թիրախաւորւում է այս նպատակին ոչ համարժէք աճ` 5-7 տոկոսային կէտ (տարեկան միջինը` շուրջ 1 տոկոսային կէտ), 18 տոկոսից այն հասցնելով 23-25 տոկոսի:

Տնտեսական աճի ապահովման այս մօտեցմամբ համարժէք կարեւորուած չեն նաեւ ներքին տնտեսական ներուժի ոչ լիարժէք օգտագործման փաստը եւ դրա գործադրման առարկայական հնարաւորութիւնները: Ասենք,  օրինակ, ներմուծման փոխարինումը` պետական գնումների ժամանակ նախապատուութիւնը հայրենական արտադրանքին տալով, ներքին պահանջարկի խթանումը` ցածր եկամուտների առաջանցիկ աճն ապահովելու, պետական ներդրումների աւելացման, առանձին ոլորտներում արտադրական շրջանակը ամբողջականացնելու, Արցախի Հանրապետութեան հետ տնտեսական համարկման կապերը խորացնելու եւ հնարաւոր այլ ձեւերով:

Տնտեսական աճի այս մոտելը նախ ռիսքային է մի շարք առարկայական տնտեսական գործօններով պայմանաւորուած` երկրի տնտեսութեան արտաքին կախուածութեան ենթադրուող աճ, ընկերային-քաղաքական այս իրավիճակում օտարերկրեայ ներդրումների ներգրաւման հնարաւորութիւնների գերագնահատում, տնտեսութեան ներքին ներուժն առաւելագոյնս գործադրելու համար անհրաժեշտ` պետութեան ուղղակի մասնակցութեան անորոշութիւն, տնտեսական ենթակառուցուածքների ոչ բաւարար վիճակ եւ բարելաւման բարձր ռիսքեր, այդ թւում` արտաքին աղբիւրներից մեծ ծաւալի վարկաւորման անհրաժեշտութիւն, բնական մենաշնորհներ ունեցող ենթակաների կողմից ներդրումային վարքագծի անորոշութիւններ, կազի, ելեկտրական ուժանիւթի եւ ջրի գների բարձրացման անորոշութիւններ:

Այս թեզի իրագործումը էական ռիսքեր է պարունակում նաեւ աշխարհաքաղաքական առկայ մարտահրաւէրների տեսանկիւնից, որոնց կառավարման լուծումները չկան ծրագրում` ազգային հարցերում զիջումների հնարաւոր պարտադրանք` նաեւ արտաքին տնտեսական ներազդմամբ, պատերազմական վիճակ եւ ռիսքեր, փակ սահմաններ, տարածաշրջանում տեղական եւ ընդհանուր շահերի հակադրութիւններ եւ փոխլրացնող քաղաքականութեան հարցում ռիսքեր:

Ակնյայտ է, որ տնտեսական աճի համար առաջարկուող տարեկան միջինը հինգ տոկոս թիրախը եւս չի կարող համարուել բաւարար, հռչակուող ներառական զարգացման տեսանկիւնից, եթէ նկատի ունենանք նաեւ հարկեր/ՀՆԱ յարաբերական ցուցանիշի եւ պետական պիւտճէից ընկերային ոլորտին ուղղուող միջոցների աւելացումը բնութագրող ցուցանիշների համար աճի անորոշ թիրախաւորումները: Ասենք, օրինակ, հինգ տոկոսանոց տնտեսական աճը չի կարող համարժէք լինել առնուազն ընկերային պաշտպանութեան ոլորտում հռչակուած հետեւեալ նպատակադրումներին` ծայրայեղ աղքատութեան վերացում, աղքատութեան մակարդակի էական նուազեցում (ենթադրւում է այս ցուցանիշը կրճատել առնուազն 50 տոկոսով եւ հասցնել 10-15 տոկոսի), գործազրկութեան մակարդակի էական կրճատում (ենթադրւում է ներկայիս 20 տոկոսից այն կը դառնայ 10 տոկոս, այսինքն տարեկան պէտք է ստեղծուեն շուրջ 20-25 հազար լրացուցիչ աշխատատեղեր):

Յատկանշական է նաեւ, որ ռազմարդիւնաբերութեան ոլորտից բացի` ամրագրուած չեն պետութեան ուղղակի մասնակցային եւ պետական ներդրումների իրականացման պարտաւորութիւններ` ներառական զարգացման առարկայական անհրաժեշտութիւն ունեցող առաջնային աճի այլ բեւեռներում եւ յատկապէս այն բնակավայրերում, որտեղ դեռեւս առկայ տնտեսական բարձր ռիսքն ու ցածր հետաքրքրութիւնները առարկայականօրէն չեն ապահովում մասնաւոր ներդրումներ: Ասենք,  օրինակ, ՓՄՁ ոլորտ, զբօսաշրջութիւն, աշխատաշուկայում ներառման առանձնայատուկ դժուարութիւններ ունեցող անձանց, խմբերի համար եւ խոցելի առանձին բնակավայրերում պետական ներդրումներով ընկերային ձեռնարկատիրութիւն, նաեւ` տնաշխատութեան հենքի վրայ:

Ներառական զարգացման իմաստով ծրագրից բացակայում են նաեւ հանրային կեանքում համերաշխութեան արմատաւորման համար անհրաժեշտ, առարկայական հետեւեալ նպատակադրումները` յատկապէս խոշոր ձեռնարկատէրերի ընկերային պատասխանատուութեան, ընկերային-աշխատանքային յարաբերութիւններում ընկերային գործընկերութեան հաստատութիւնների լիարժէք ներդրումն ու փոխշահաւէտ զարգացումը:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 13251

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>