Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13581

«Լրագրողները Օգնում Են Պետութիւն Ու Հերոսներ Կերտել». Արմէն Հարէեան

$
0
0

armen-hareyan_112416

ԼՂՀ մայրաքաղաք Արցախում կայացած Հայաստանի սփիւռքի նախարարութեան նախաձեռնած «Հայոց պետականութիւնը` միասնութեան առանցք» խորագրով Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի ժամանակ ամերիկահայ լրագրող, հրապարակախօս Արմէն Հարէեանն անդրադարձել է խօսքի ազատութեանն ու պետականակերտման, մարդակերտման գործում լրագրողական պատասխանատուութեան խնդիրներին:

«լրագրողները քարոզիչներ են ու շարժում են մարդկային միտքը: Այն ամէնը, ինչ որ մենք խօսում ենք մարդկանց հետ, գաղափարներ են, որոնք քարոզի ձեւով հասնում են մեր մերձաւորին ու ձեւաւորում նրա մտածելակերպը: Մենք` լրագրողներս, շարժում ենք մարդկային միտքը, որը եւ մարդուն դրդում է գործողութեան:

Հայ մամուլը մեծ լսարան ունի եւ օգնում է հայ մարդուն կողմնորոշուելու այս բարդ աշխարհում: Հետեւաբար անչափ կարեւոր է, որ այն լրատուութիւնը, որը մենք մատուցում ենք մարդկանց, ոչ միայն լինի ճշմարիտ ու հիմնուած փաստերի վրայ, այլ նաեւ միտուած լինի այդ մարդու բարոյական կերտման: Մեր պատասխանատուութիւնն է օգնել բարոյական մարդ ձեւաւորելէ, «Հայերն այսօր»-ի հետ զրոյցում նշել է Արմէն Հարէեանը` յաւելելով, որ մտահոգուած է, թէ ի՛նչ է մատուցում հայ մամուլն իր ընթերցողներին, եւ երբեմն մի քանի դիտում կամ ընթերցող աւելի ունենալու շահից դրդուած` որոշ ԶԼՄ-ներ ինչքան աղբ են թափում մարդկանց մտքերի վրայ, իսկ բազմատեսակ սերիալներն ու հեռուստատեսային ծրագրերը անձնասիրութիւն ու ռաբիզութիւն քարոզում:

«Մի՞թէ սա է այն կտակն ու ժառանգութիւնը, որը մենք ժառանգել ենք մեր պապերից ու հայրերից: Ո՛չ, սա չեն կտակել մեր պապերը: Նրանք մեզ փոխանցել են հաւատք ու արժէքներ, որոնք յաւիտենական են, բարի, լուսաւոր: Այս մասին է պէտք գրել, այս մասին է պէտք խօսել, որպէսզի մեր զաւակները մեր պապերի կտակը ժառանգեն մեզանից, այլ ոչ թէ` այլասերում:

Մամուլն ահռելի ազդեցութիւն ունի մարդկանց կրթելու գործում: Հետեւաբար լրագրողներս եւ խմբագիրներս երբեք պիտի չմոռանանք այս պատասխանատուութեան մասին, այլ պիտի խօսենք ու իրար սիրով յիշեցնենք այս մասին:

Լրագրողները օգնում են մարդ կերտել, պետութիւն ու հերոսներ կերտել: Մեր միտքը մարդկային միտք է շարժում ու նրան գործողութիւնների մղում: Մենք պէտք է ճիշդ օգտագործենք մեզ տրուած ժամանակն ու պատմութիւններ պատմենք հերոսական գործերի, նուիրումի, հաւատարմութեան ու ազնուութեան մասին, որոնք կ՛օգնեն նրան իրական առաջնորդներն ու ազնիւ մարդիկ մեծանալ»,- իր խօսքը եզրափակել է Արմէն Հարէեանը:

 


Viewing all articles
Browse latest Browse all 13581

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>