Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13494

Թուրքերը Սիրում Են Թրամփին

$
0
0

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

donald-erdogan_111816

Թուրքիայում թէ՛ իշխանութիւնները, եւ թէ մամուլը ուշի ուշով հետեւում էին Ամերիկայի Հանրապետութեան նախագահի ընտրութիւնների գործընթացին:

Ընտրութիւնների նախօրէին Թուրքիայի կառավարութեանը կողմ մամուլը (օրինակ «Ենի Շաֆաք», «Ենի Աքիթ» եւ «Սապահ» օրաթերթերը) աւելի կողմ էին Թրամփի ընտրութեանը: Այստեղից նաեւ որոշ չափով պարզւում է, որ իշխանաւորները թերեւս կողմ էին Թրամփի նախագահութեանը, բայց վերապահ էին իրենց կարծիքները դրսեւորելուց:

Նախագահական ընտրութիւնների արդիւնքները յայտարարուելուց անմիջապէս յետոյ Թուրքիայի նախագահ Էրտողանը եւ վարչապետ Պինալի Եըլտըրըմը առաջիններից էին, ովքեր շնորհաւորեցին Թրամփին եւ յոյս յայտնեցին, որ Թրամփի օրօք Թուրքիա-Ամերիկա յարաբերութիւնները կը բարելաւուեն: Անցեալ ամառ Թուրքիայում ձախողուած զինուորական յեղաշրջումից յետոյ, Թուրքիա-Ամերիկա յարաբերութիւնները որոշ չափով մթագնեցին, Թուրքիան Ամերիկայից պահանջեց Կիւլէնի յանձնումը Թուրքիային, բայց Ամերիկայի կողմից այդ հարցը չլուծուեց:

Իսկ ինչո՞ւ են թուրքերը համակրում Թրամփին եւ ոչ Հիլըրի Քլինթընին:

Նախեւառաջ Քլինթընի ընտրութեան դէպքում Թուրքիան համարում է թէ Ամերիկայի քաղաքականութիւնը Սիրիայի եւ Միջին Արեւելքի տագնապի խնդրում կը շարունակուի նոյն ձեւով: Քլինթընը շարունակութիւնն է Օպամայի, իսկ Ամերիկան մինչ այժմ Սիրիայում ՏԱՀԵՇ-ի դէմ պայքարի հարցում հովանաւորում է քրտական ուժերին, ինչը դա դուր չի գալիս Թուրքիային:

Հիլըրի Քլինթընը իր ընտրապայքարի ընթացքում խոշոր գումարներ է ստացել Կիւլէնից: Կիւլէնը հովանաւորում է Քլինթընին: Քլինթընի ընտրուելով դժուար թէ Ամերիկան Կիւլէնին յանձնէր Թուրքիային: Թուրքիան պահանջում է Կիւլէնի յանձնումը, քանի որ նրան համարում են անցեալ ամառուայ զինուորական յեղաշրջման գլխաւոր պատճառը: Մի հարց, որը Թուրքիայի իշխանաւորներն ու կառավարամէտ մամուլը շատ լաւ կարողացել են ներկայացնել հանրութեանը: Այժմ Կիւլէնի յանձնումը Թուրքիային այդ երկրի հասարակութեան առաջնահերթ խնդիրներից է:

Մի այլ հարց, որը պատճառ է դարձել, որ թուրքերը համակրեն Թրամփին: Թրամփը դրական արտայայտութիւններն է ունեցել նախագահ Էրտողանի հասցէին: Նա իր ընտրարշաւի ելոյթներում դրական էր գնահատել Էրտողանի ջանքերը զինուորական յեղաշրջումը կանխելու հարցում: Նախ Թրամփը ասել էր, իր համար հարց չէ, թէ Թուրքիայի իշխանութիւնները մարդու իրաւունքների եւ քաղաքացիական ազատութիւնների հարցով ինչ քայլերի են դիմում իրենց երկրում: Թրամփը նաեւ քննադատել էր Օպամային, թէ ինչու է նա անտեսում Թուրքիայի կարեւոր դերն ու աշխարհաքաղաքական դիրքը Միջին Արեւելքում:

Այս արտայայտութիւնները բաւական էին, որ թուրքերը սկսէին Թրամփին համակրել:

Պոլսոյ Թրամփի աշտարակը
(www.trumpistanbul.com.tr)

037-40wall_trump

Թրամփը, որպէս միլիարդատէր, գործարար եւ պիզնեսմեն, գլխաւորում է բազմաթիւ ընկերութիւններ եւ հիմնարկներ, տնօրէնն է Թրամփ կազմակերպութեան (Trump organization, trump.com): Թրամփն ունի տասնեակ երկնաքեր աշտարակներ թէ՛ Ամերիկայում, եւ թէ՛ Ամերիկայից դուրս, ղեկավարում է հիւրանոցներ Շիքակօ, Լաս Վեկաս, Լոս Անճելըս եւ Ֆլորիտա քաղաքներում, Նիւ Եորքում ունի բազմաթիւ հիւրանոցներ, պիզնես եւ բնակելի աշտարակներ, զբօսաշրջութեան կենտրոն: Թրամփը իր անունով ունի նաեւ համալսարան:

dsc_9211_web

Թրամփն ունի բազմաթիւ աշտարակներ Ամերիկայից դուրս` Սկովտիա, Քանատա, Իսրայէլ, Հարաւային Քորիա, Ֆիլիփին, Փանամա, Տուպայ եւ Թուրքիայի Պոլիս քաղաք:

trump-tower-_111816

Թրամփի աշտարակը Պոլսում գտնւում է քաղաքի ամենապատկառելի շրջանում, քաղաքի կենտրոնական շրջաններից մէկում` Շիշլի քաղաքամասում: Աշտարակները երկու հատ են մէկը` բնակելի (39 յարկ) եւ միւսը` առեւտրական թաղամասում (37 յարկ): Բնակելի աշտարակը բաղկացած է 200 միաւորից, առեւտրական աշտարակում աշխատում են 80 խանութ, մէկ կինոթատրոն եւ տասնեակ առեւտրական գրասենեակներ:

Եւրոպայի եւ Միջին Արեւելքի խոշոր ընկերութիւնների գրասենեակները գտնւում է «Թրամփ Թաուըրում», շէնքի իրական տէրն է թուրք մեծահարուստ Այտըն Տողանը, որն իր հերթին վարում է միջազգային պիզնեսներ. Տողանը այս շէնքի վրայ Թրամփի անունը դնելու արտօնութիւնը ստացել է նրանից, որի համար նրան տարեկան վճարում է շատ մեծ գումար: Պոլսոյ «Թրամփ Թաուըրի» բացումը տեղի է ունեցել 2012-ին, բացման արարողութեանը ներկայ էր հանրապետութեան նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանը:

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 13494

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>