Աման Էս Աղկէկ Աղջինա
Էլերա բարձր տէներա, Կը փռէ պասմա տեղերա, Հէչ չըսեր Ասուած կա վերա, Աման էս աղկէկ աղջինա, Խլերեմ ծոցին մըջինա: |
|
Ուշգա կու գայ վերի էգուն, Խավոխա կը թափի գոգուն, Պագիկ մի տուր պապուդ հոգուն, Աման էս աղկէկ աղջինա, Խլերեմ ծոցին մըջինա: |
|
Ուշգա կու գայ վերի տանա, Ասուած քզի դոռ մի բանա, Պագիկ մի տուր հարաֆանա, Աման էս աղկէկ աղջինա, Խլերեմ ծոցին մըջինա: |
|
Ուշգա կու գայ յուշիկ-յուշիկ, Ոտքն է մտեր վարդի փշիկ, Ինքն է պզտիկ պագն անուշիկ, Աման էս աղկէկ աղջինա, Խլերեմ ծոցին մըջինա: |
|
Թնտրտունա վլացք կէնէ, Էրկէն մազերա թաց կէնէ, Խախուն տղէն խելաց կէնէ, Աման էս աղկէկ աղջինա, Խլերեմ ծոցին մըջինա: |
|
Ուշգա կու գաս վերի քէօշկէն, Քէմէրա ընկեր է մէջքէն, Վիրան էղայ ինքիր էշգէն, Աման էս աղկէկ աղջինա, Խլերեմ ծոցին մըջինա: |
|
Գուրպան ըննամ ես իրի, Մայիլ էղայ էչվուն մավի, Վիզա ձգման գոռ ու գազի, Աման էս աղկէկ աղջինա, Խլերեմ ծոցին մըջինա: |
|
Ուշգա կու գայ վերի թաղէն, Պռկտիս թշշէն վարդեր քաղեն, Հոգիս ոտքին տակա թաղեն, Աման էս աղկէկ աղջինա, Խլերեմ ծոցին մըջինա: |
|
Ուշգա կու գայ կէօքսն է ուռեր, Զոգ մի գումրի ծոցն է դրեր, Խելքիս միտքիս հոն է թռեր, Աման էս աղկէկ աղջինա, Խլերեմ ծոցին մըջինա: |