Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13366

Մեր Ժամանակի Առասպելները (Մահանալով Անմահանալ)

$
0
0

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Պարոն աւագ լեյտենենտ, փամփուշտները վերջանում են», զեկուցել է տասնապետը: «Պատրաստուել ձեռնամարտի»,- լսուել է պատասխանը: Հետախուզական դասակը հիւսիսային հատուածում մարտնչել է մինչեւ վերջին փամփուշտը: 4 զոհ, երեք վիրաւոր, ձեռնամարտ է սկսուել: Դասակի տղաները կարողացել են հանել հրամանատարի եւ ընկերների մարմինները: Յետոյ, դիրքը յետ գրաւելուց տղաները յայտնաբերել են հակառակորդի երկու դիակ: Նրանք հրազէնային կրակոցներից չէին սպաննուել, այլ բահի հարուածներից: Այս պատմութեան մասին Արցախից իր ֆեյսպուքեան էջում գրառում էր կատարել լրագրող Էդիկ Բաղդասարեանը: Սա մերոնց խիզախ մարտերի մասին վկայող դրուագներից մէկն է միայն: Նման պատմութիւններ վերջին օրերին ցաւով եւ հպարտութեամբ լսեցինք չափից աւելին, քան պիտի բաժին հասնէր հայի նման խաղաղասէր ու բարի մի ազգի կենսագրական էջին:

Քեարամ Սլոյեան

Քեարամ Սլոյեան

«Չէ, քեզ մենակ չե՛մ թողնի, ոչ մի տեղ էլ չե՛մ գնայ…». սրանք եղել են Ղարաբաղում մարտական գործողութիւնների ժամանակ զոհուած զինծառայող, ազգութեամբ եզիտի Քեարամ Սլոյեանի վերջին խօսքերը: Քեարամը հակառակորդի հետ մարտնչելիս հրաժարուել է ենթարկուել իր վերադասի` յետ քաշուելու հրամանին եւ ազրպէյճանցիների մեծաքանակ ուժերի դէմ շարունակել է մարտնչել հրամանատարի հետ` երկուսով: Ցաւօք, երկար չեն կարողացել դիմագրաւել հակառակորդին, Քեարամը սպաննուել է` նրա գլուխը կտրել է: Այսքան ահասարսուռ եւ յուզիչ պատմութիւնն անտարբեր չի թողել նոյնիսկ արտասահմանեան մամուլին. իտալացի լրագրողուհին անձամբ եղել էր Սլոյեանի տանը, զրուցել ընտանիքի հետ` ակնկալելով «լեզուն կտրուած» միջազգային հանրութեան ուշադրութիւնը հրաւիրել ղարաբաղեան վերջին իրադարձութիւնների վրայ:

Արմենակ Ուրֆանեան

Արմենակ Ուրֆանեան

Իսկ հրամանատարը, ում չի լքել Քեարամը, եւ ով իր սխրանքով համալրել է անմահ հերոսների շարքերը, կապիտան Արմենակ Ուրֆանեանն էր: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին յետ ուղարկելով, միայնակ շարունակել էր մարտը` խոցելով մէկ հրասայլ եւ մօտ մէկ տասնեակ թշնամու զինուոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով` չէր թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել էր մօտեցողներին:

 Ռոպէրթ Աբաջեան

Ռոպէրթ Աբաջեան

Մահագոյժ ու սառը նռնակը եղել էր նաեւ զինծառայող Ռոպէրթ Աբաջեանի մահկանացուն կնքողը: Նա տեւական վիրաւոր վիճակում միայնակ էր պայքարել թշնամու դէմ, իսկ երբ փամփուշտները վերջացել են, ձեւացրել էր` իբր յանձնւում է եւ թշնամու հետ իրեն նռնակով պայթեցրել էր:

Ադամ Սահակեան

Ադամ Սահակեան

Ինքնազոհութեան մարմնացում հերթական հերոսը տասնապետ Ադամ Սահակեանն է. սկզբում դասակի հետ կռուել էր հակառակորդի դէմ, այնուհետեւ իր տղերքին հետ էր ուղարկել ու միայնակ անհաւասար կռուի մէջ մտել թշնամու հետ, ընդ որում նկատելով, որ իր վրայ են գալիս հրասայլեր: Այսպիսով, Ադամի զինակից ընկերները ողջ էին մնացել:

Անշուշտ այս պատմութիւններից թախիծ ու տխրութիւն է հոսում` արցունքի նման, որը շատերիս կոկորդում խեղդող դառնութեան է վերածւում, եւ կամ աղի կաթիլ դառնում` կարծես միջոց` ցասումն ու ցաւը գլորելու: Բայց երբ հպարտութեան լուսաւոր շողերն են նշմարւում, տխրութեան մշուշը սկսում է նահանջել. հպարտ ենք որ շատերս ծանօթ ենք,  եղել նրանց, ոմանք` ընկեր կամ ազգական, իսկ անծանօթներս  հայրենակից ու յաւերժ յիշուողներին ժամանակակից ենք եղել: Նրանք մահանալով անմահացան, իսկ ողջ մնացած հերոսները կենդանի առասպել դարձան:

Կամք` Ուժից Վեր

Դաւիթ Գրիգորեան

Դաւիթ Գրիգորեան

«Պայթուն լսուեց: Տեսայ` ոտքս չկայ: Հանեցի համազգեստիս գօտին ու կապեցի, որ չարնահոսեմ: Նոր էի աւարտել կապելը, նորից պայթիւն լսուեց, տեսայ` միւս ոտքս կտրուեց: Զինուորական կօշիկիս կապը հանեցի ու միւս ոտքս կապեցի: Պառկած սպասում էի, որ ընկերներս օգնութեան գան, գլխիս տակ ինչ-որ կոշտ բան զգացի, նայեցի-տեսայ ական է: Ձեռքով փորելով ականը հանեցի գլխիս տակից….», օրերս լրատուամիջոցներին է պատմել զինուոր Դաւիթ Գրիգորեանը, ում միայն կամքի ուժն արդէն ստորացնում է թշնամական բոլոր զէնքերի ուժը միասին վերցուած:

Նարեկ Մալխասեան

Նարեկ Մալխասեան

Մարատ Պետրոսեան

Մարատ Պետրոսեան

 

 

Քաջութեան տիպարներ են հրասայլերի համար նախատեսուած նռնականետով հակառակորդի ռազմական ուղղաթիռ ոչնչացրած Նարեկ Մալխասեանը, ազրպէյճանական հինգ հրասայլերի ոչնչացրած եւ «հրասայլերի որսորդ» անունը ստացած Մարատ Պետրոսեանը, մէկ այլ ուղղաթիռ պայթեցրած Գէորգ Մանուկեանն ու շատ ուրիշներ:

Գէորգ Մանուկեան

Գէորգ Մանուկեան

Ուշագրաւ է նաեւ որսորդական հրացանով թռչող անօդաչու սարքը խփած հովուի պատմութիւնը, ով չի վարանել ձեռքի տակ եղածով «ասելիքն ասել»: Իսկ ազերիները նոյնիսկ մեր շների չափ չկան.

9_41616

Լեսի անունով սահմանապահ շունը մի ամբողջ դիրք է փրկել ու տասնեակ կեանքեր: Խափանարարական խմբի մօտեցման մասին մեր դիրքապահներին լուր տալու համար շունն անցել է ականապատ դաշտով ու վիրաւորում ստացել, սակայն հասել է պահանջուած նպատակին` 70 կոյսերի մօտ է ուղարկուել ազերիական մի ողջ վոհմակ:

Եւ…

Ասում են ապրիլից Հայաստանում ծնելիութեան աճ է նկատուել. միայն Երեւանում ապրիլի 1-ից 12-ը լոյս աշխարհ է եկել 731 երեխայ` 335 աղջիկ եւ 396 տղայ: Ոմանց համոզմամբ սա վերջին դէպքերի հետ կապուած  առեղծուած է` միւսների կարծիքով էլ` զուգադիպութիւն: Այդուհանդերձ, յոռետեսներն այս ապրիլ ամիսը շտապեցին անուանել արիւնոտ ապրիլ, մահաբեր, ողբի: Բայց չէ՞ որ մեր քաջերը նահատակուեցին, որ մենք ապրենք, որ այս նոր ծնուած փոքրիկներն ապրեն, մեր գալիք սերունդներն ապրեն. ու հետեւաբար եւս մէկ անգամ խոնարհուելով ու յարգելով մեր նահատակների յիշատակը, պէտք է նշել, որ կ՛արժէր այս ամիսն համարել ԱՊՐԵԼՈՒ ապրիլ:

Եւ պէտք է անվերջ ապրեցնել մեր հերոսների յիշատակը` նրանց յարակցել յաւերժ կեանքի հետ ու ոչ թէ` մահուան կամ ողբի: Պէտք է չմոռանալ` ինչպէս եւ յանուն ինչի կատարուեցին սխրանքները մեր ժամանակի առասպելներ:

10_41616

 

 

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 13366

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>