Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13210

«Ապառաժ»-ի Խմբագրական. «Զարգանալ` Չզիջելով» Գաղափարն Առանցքային Է

$
0
0

Արցախի ներքաղաքական դաշտը լարուած է: Յատկապէս Սամուէլ Բաբայեանի թեկնածութեան առաջադրման համար սահմանադրական փոփոխութիւնների նպատակով ստորագրահաւաքը քաղաքականացրել է Արցախի իւրաքանչիւր բնակավայրի առօրեան: Լարուածութիւնն ակնառու է յատկապէս այն բանից յետոյ, երբ Սամուէլ Բաբայեանը յայտարարեց, որ չի սպասելու ստորագրահաւաքից յետոյ օրէնքով նախատեսուած ընթացակարգով հարցերի զարգացմանը. դրան զուգահեռ փորձելու է իր կողմնակիցներին հրապարակում հաւաքել` ճնշում բանեցնելու պատկան մարմինների վրայ:

Նախագահական աթոռի համար մրցապայքարը շատ աւելի շուտ է սկսել` դեռեւս 2018 թուականից: Ստեփանակերտի ինքնաշարժների կայանի շրջակայքում տեղի ունեցած հաւաքներից յետոյ գործող նախագահը յայտարարեց, որ մտադիր չէ 2020-ին առաջադրուել որպէս նախագահի թեկնածու: Այդ պահից յետոյ նախագահի թեկնածուի փնտռտուքը թէ՛ պետական օղակներում, թէ՛ հասարակութեան մօտ նկատելի էր: Մասամբ ընկալելի էր նման փնտռտուքի պատճառները: Դա բխում է պետական համակարգի կենտրոնաձիգ էութիւնից, իսկ գործող սահմանադրութեամբ այդ կենտրոնացուածութիւնն աւելի է շեշտւում: Մի երեւոյթ, որին բազմիցս դէմ է արտայայտուել Դաշնակցութիւնը եւ զգուշացրել այդ համակարգի արդիւնքում առաջացող վտանգների մասին: Ինչեւէ, ունենք այն, ինչ ունենք:

Մէկ այլ հանգամանք, որի պատճառով թափ է տրւում լարուածութեանը, իշխանութեանը մաս կազմող ղեկավար անձանց պատասխանատուութիւնից խուսափելն է: Ապրիլեան իրադարձութիւնները առիթ տուեցին, որ արմատական բարեփոխումներ իրականացուեն: Սակայն իշխանութիւնը չփորձեց լրջութեամբ իրականացնել բարեփոխումներ: Մեզ համար անհասկանալի է, երբ տարիներ շարունակ կառավարութեան ղեկը ստանձնած եւ Ազգային ժողովում մեծամասնութիւն ունեցող կուսակցութեան ղեկավարը բարեփոխումների իրականացման շեմին հրաժարական է տալիս եւ ուղղակի կամ անուղղակի կերպով սկսում քննադատել իշխանութեանը: Այդ երեւոյթը ստեղծել է իշխանութեան տրոհման մթնոլորտ, որից հնարաւորութիւն ունի օգտուել իւրաքանչիւրը:

Վերջին ամիսներին ականատես եղանք նաեւ իշխանութիւնը ներկայացնող տարբեր անձանց` նախագահի թեկնածու առաջադրուելու մտայնութեան մասին յայտարարութիւններին, որոնք տարբեր հարթակներում քննարկումների նիւթ դարձան: Սա եւս անորոշութիւնն ու տրոհման մթնոլորտը աւելի շեշտակի դարձրեց: Սամուէլ Բաբայեանի կողմից կազմակերպուած ստորագրահաւաքի մասնակիցները առաւելապէս դժգոհ են իշխանութիւնների վարած ընկերային քաղաքականութիւնից, որի ալիքի վրայ յենուելով` Ս. Բաբայեանը կարողացել է զգալի չափով ստորագրութիւններ հաւաքել: Միւս ճամբարում ստեղծուած անորոշութիւնն ու տրոհման մթնոլորտը անուղղակիօրէն թափ հաղորդեցին ստորագրահաւաքի կազմակերպմանը:

Դաշնակցութեան համար, որպէս կայուն զարգացման կարեւորագոյն ազդակ, առաջնային է օրէնքի գերակայութիւնը: Արցախում քաղաքական անցեալ ունեցող իւրաքանչիւր անձ դեռեւս չի մոռացել Սամուէլ Բաբայեանի իշխանութեան օրօք ստեղծուած ապօրինութիւնների մթնոլորտն ու պետականութեան հիմքերը խարխլող երեւոյթները: Մեր երկրում տիրող իրավիճակը մտահոգիչ է:

ՀՅԴ Արցախի 24-րդ Շրջանային ժողովը քննարկել է ստեղծուած իրավիճակը եւ ներկայացրել հանգուցալուծման իր տեսլականը: Դաշնակցութեան համար «Զարգանալ` չզիջելով» գաղափարն առանցքային է: Առանցք, որի շուրջ կոչ է անում համախմբուել, կոչ է անում` ձերբազատուել անհատական եւ նեղ շրջանակային շահերից եւ միասնական օրակարգ ձեւաւորել հիմնական հարցերի շուրջ:

17 յուլիսի 2019թ.


Viewing all articles
Browse latest Browse all 13210

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>