Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13366

Պերլին, 1921…

$
0
0

ԲԱԲԿԷՆ ՍԻՄՈՆԵԱՆ

Սողոմոն Թեհլիրեանի յիշատակին

Սողոմոնի որդին՝ Շահէնը եւ Բաբկէն Սիմոնեանը

«չքնա՜ղ Բագառիճ, հրա՜շք Երզնկայ,
Ձեր անափ վշտին ամոքում չկա՜յ,
Աշխա՛րհը վկայ…
Ես վրէժ ունեմ` վեհ ու սրբազան,
Իմ ձեռքով պիտի պատժուի մի օր թո՛ւրքը սրիկայ»…

Նա ապրեց այսպէս հաւատով, յոյսով,
Ու հասաւ վսեմ իր երազանքին,
Յաղթական նայեց մարդկանց աչքերին,
Աշխարհին, կեանքին…

Հարտենպերկ կոչուող փողոցում այդ հին
Դարան էր մտել քաջ վրիժառուն հայդուկի նման,
Մտապատկերում` այրուած ու աւեր Բագառի՜ճն էր իր,
Հոգում` վրէժի իղձը անսահման…
Մտաբերում էր հարազատներին տեղահան եղած,
Ծաղկուն շէները` թշնամուն թողած,
Վիրաւոր սրտից արի՜ւն էր ծորում,
Եւ, ասես, հուր էր բոցկլտում նրա պայծառ աչքերում,
Հաւատարիմ էր նա մօրը տուած իր սուրբ երդումին,
Եկել էր արդէն ժա՜մն արդարութեան ու հատուցումի…

Հարտենպերկ փողոց` Պերլինի սրտում,
Ուր ծուարել էր հայի արիւնով սնուած բորենին`
Նենգ ու մարդակեր Թալէաթ փաշան`
Կարծելով` պիտի մնայ անպատիժ,
Բայց ի՞նչ իմանար,
Որ լինելու են հատուցո՛ւմ, պատի՛ժ…

Հարտենպերկ փողոց` Պերլինի սրտում…
Հայ վրիժառուն այդ նոյն փողոցում
Լուռ հետեւում էր ամէն մի քայլին նեռ Թալէաթի,
Իսկ զէնքը`ծոցո՛ւմ…
Իր մօր պատգամն էր նա մտաբերում.
Եկել էր պահը, էլ չէ՛ր համբերում…

Խաղաղ օր էր մի` մարտեան առաւօտ,
Ու Թալէաթը դուրս ելաւ փողոց:
Հայ վրիժառուն լուռ հետեւում էր իր պատշգամբից,
Աչքերի առջեւ տո՜ւնն էր հայրենի, դաշտե՜րը անծիր,
Արիւնով հոսող ջրե՜րը կապոյտ,
Հայրական տո՜ւնը` եղած ցանուցիր…
Սթափուեց մէկէն, ինքն իրեն ասաց.
«Սողոմո՛ն, խոցի՛ր…է

Մանրաքայլ հասաւ թուրքին մարդակեր:
– Թալէա՛թ,– գոչեց իր ձայնով հուժկու…
Ու մարդասպանը շրջուեց իսկոյն,
Տեսաւ իր առջեւ ատրճանակով խիզախ հայորդուն,
Հասկացաւ, գուցէ, որ հայոց վէրքը խո՜րն է ու արթո՜ւն…
Աչքերում պայթեց սարսուռը մահուան,
Դէմքը գունատուեց, կարկամեց լեզուն,
Խուսափել ուզեց, բայց ուշ էր արդեն…
Եւ Սողոմոնը դիպուկ հարուածով մի կրակոցի
Մէկէն զգետնեց թրքացեղ օձին…

Պերլինը ցնցուեց…
Հարտենպերկ փողոց` արիւնով ներկուեց սրբապիղծ թուրքի…
Ու թեթեւացաւ սիրտը ամէնքի…

Աշխարհը ցնծա՛ց…
Հայ նահատակաց ձա՜յնը թրթռաց Աստծոյ դրախտից…
Հայոց երկիրը ազատուեց ճղճիմ թրքաշուն ախտից…

Ու խաղաղուել էր վրիժառուի փոթորկուն հոգին.
Թւում էր, ասես, պաշտելի մայրն էր յայտնուել կողքին…

Սուրբ մի վրէժ էր պատգամել որդուն մայրը հարազատ`
Թող հայոց ազգը իր հողում ապրի խաղաղ ու ազատ…

Հայ վրիժառուն Հայոց երկնքում յաւերժ աստղացաւ…
Ու տիեզերքում լոյսի ու յոյսի մի փարոս դարձաւ…

2.4.2016, Երեւան


Viewing all articles
Browse latest Browse all 13366

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>