Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13456

Հանգիստ Խղճով Կարող Էք Քաղաքականացնել

$
0
0

Կ. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Հայաստան ապաքաղաքական երկիր է, ու ոչինչ, որ, օրինակ, դիւանագէտները փորձում են անել ամէն ինչ` արտաքին քաղաքականութեան հարցում յստակ քաղաքականութիւն ունենալու համար:

Հայաստանում ոչինչ քաղաքականացնել չի կարելի, անգամ` քաղաքականութիւնը: Պարզւում է` քաղաքականութիւնն ամօթ բան է, անթոյլատրելի, փակման արժանի երեւոյթ, ուղղակի մէկ բան է անհասկանալի` մշակոյթի նախարար Արմէն Ամիրեանը նախարար նշանակուելուց յետոյ ինչո՞ւ դարձաւ ՀՀԿ-ական: Նախարարը, կարծես, քաղաքականութիւնից էր խօսում այն ժամանակ` մէկ քաղաքական գիծ ունենալու մասին բարձրաձայնում: Գուցէ ժամանակները փոխուե՞լ են:

Մշակոյթի նախարարութիւնը Թումանեանին եւ նրա զաւակներին նուիրուած ցուցահանդէսը փակել է տուել` «քաղաքական տարրեր» պարունակելու պատճառաբանութեամբ: Իսկ «քաղաքական տարրեր»-ն, ի դէպ, պոլշեւիզմն է, որին «զոհ» են գնացել Թումանեանի զաւակները: Ստացւում է` մշակոյթի նախարարութիւնը իզմ-երից չի ազատուել ու, ոչինչ, որ այդ իզմ-երը սիմվոլիզմի կամ ռոմանտիզմի մաս չեն կազմում:

Ասում են` մշակոյթը սահմաններ պէտք չէ ունենայ, մշակոյթի նախարարն էլ, կարծես, եկել էր բարեփոխելու ոլորտը: Զարգացած երկրներում բարեփոխումներն ինչ որ բան փոխելու, դէպի լաւին տանելու ճանապարհով են գնում, թէկուզ` դժուար ճանապարհով, իսկ մեզ մօտ` վերադարձ խորհրդային կարգերին` հուռա, ընկերնե՛ր:

Մշակոյթի նախարարութիւնը, կարծում եմ, պէտք է մի լուրջ հարցով էլ զբաղուի` Նժդեհի արձանի տեղադրման հետ կապուած Ռուսաստանը հակասութիւններ ունէր. գուցէ ապասարքուի՞, նոյն սկզբունքով` նախկին խորհրդային երկրին չնեղացնենք յանկարծ:

Մէկ առաջարկ էլ` Թումանեան փողոցը կարող ենք անուանափոխել, քանի դեռ այժմէական է փողոցների անուանափոխման հարցը: Թումանեանի փոխարէն կարող ենք փողոցը անուանել Լենին պապի անունով ու շաբաթը մէկ Լենին պապի փողոցում կազմակերպել ցուցահանդէսներ` ձեր սրտով` խիստ խորհրդային ոգով:

Խորհրդային կարգերը, կարծես, որոշ պետական հիմնարկներում խոր արմատներ են գցել ու ոչ մի կերպ դրանցից ազատուել չի լինում: Նման` դէպի պայծառ ապագան տանող արագ քայլերով շուտով խորհրդային երկիրը կը ծաղկի, վզկապները կը վերադառնան, Լենին պապին նուիրուած բանաստեղծութիւնների մրցոյթ կ՛անցկացուի ու աւելի մեծ թափով կը շարունակեն Հայաստան գալ «էն թուերի» երգիչ-երգչուհիները` պետական հովանու ներքոյ համերգով հանդէս գալու: Ահա եւ բարեփոխումները:

Թումանեանը կ՛ասէր. «Հերթով գալիս, անց ենք կենում էս անցաւոր աշխարհից»: Հանգիստ խղճով կարող էք քաղաքականացնել:

«Երկիր»


Viewing all articles
Browse latest Browse all 13456

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>