Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13366

Աշնանային Առաջնագիծ

$
0
0

ՀՐԱՆԴ ԳԱԼՍՏԵԱՆ

63353_b

Պլինտաժում հերթափոխից եկած զինուորների հանգիստը «խանգարեցինք», նրանք արդէն ոտքի էին: Մանր անձրեւը, որ սկսել էր Ստեփանակերտից, ձգուել է մինչեւ առաջնագիծ: Մառախուղը դանդաղ նստում է դիրքերի վրայ: Մի քանի քայլ անելուց յետոյ կօշիկները ցեխից ծանրանում են: Հակառակորդի դիրքերը տեղ-տեղ անտեսանելի են դառնում: Դիրքապահները աւելի ուշադիր են դարձել յատկապէս ձայների նկատմամբ:

Երբ տարբեր մարզերից զօրակոչուած եւ արցախեան մի յենակէտում միասին ծառայող զինուորներին հարցնում ենք, թէ ո՛րն է հիմնական դժուարութիւնը, սկզբում դժուարանում են պատասխանել, յետոյ ասում են` կարօտը:

Մնացած դժուարութիւնները, ասում են, յաղթահարել են: «Էն ենք յաղթահարել, որ տունը մենք գիշերը ցրտին, անձրեւին կանգնած չենք եղել, իսկ հիմա դա սովորական բան ա», ասում է Ռուբէնը, ով Արմաւիրի Արազափ գիւղից է: Ռուբենը կարծում է, որ երբ զօրացրուի, էստեղի կեանքը, դժուարութիւններ յաղթահարելը կը կարօտի:

IMG_1435

Ռուբէնը եւ ընկերները ազրպէյճանական դիրքից հեռու են 40 մեթր: Չնայած չդադարող անձրեւին ու մառախուղին, հակառակ կողմը դեռ տեսանելի էր: Դիրքի աւագ Մերուժան Ներսիսեանը ասում է, որ երբ գիշերը թանձր մառախուղ է լինում, ինքը փոխում է պահպանութեան ձեւը:

Դիրքում առաջին անգամ ծառայութիւն էր իրականացնում Տաճատը, ով Եղուարդից է: Նա վստահեցնում է, որ այստեղի պայմաններին յարմարուելու համար մէկ գիշերը բաւական է եղել: «Ես ամէն ինչին շուտ եմ յարմարւում»,- ասում է նա եւ վախենալ-չվախենալու հարցին պատասխանում է նոյնքան հանգիստ, որքան նոյն դիտակէտում իր կողքին կանգնած Էդգարը, ով 50 օրից կը վերադառնայ Արտաշատ:

IMG_1482

«Վեց ամսուայ ծառայող եմ եղել, որ գնացել եմ [արձակուրդ]: Նոյնն էր, ոչ մի բան էլ չէր փոխուել: Ամէն ինչ նոյնն էր». Տաճատ Գրիգորեանը (աջ) եւ Էդգար Մելիքեանը (ձախ)

Վերջին շրջանում շփման գծի այս հատուածում աւելի խաղաղ է եղել, քան` այլ շրջաններում կամ, օրինակ, Տաւուշի մարզում: Գումարտակի հրամանատար Գարիկ Մուրատեանը անհասկանալի է համարում այս հանգստութիւնը, բայց եւ բացատրում է. «Միգուցէ ինչ-որ բան են ծրագրում, միգուցէ իրենք հասկացել են, որ պէտք է հանգիստ մնան…»:

IMG_1474

Փոխգնդապետը, ով նախկինում ծառայել է նաեւ Իջեւանում, Նոյեմբերեանում, Արցախի մէկ այլ զօրամասում, ասում է, որ բոլոր տեղերում էլ ծառայում են «տարբեր բնաւորութեան, տարբեր դաստիարակութեան, տարբեր կենսակերպի մարդիկ»: Հետաքրքրւում ենք, թէ արդեօք տարբերութիւն կա՞յ տարբեր շրջաններից զօրակոչուած զինուորների միջեւ: «Գիւղի տղերքն են ամենալաւ զինուորները, որ չարքաշ են, աշխատել են, օգնել են: Նրանց ձեռքերից զգացւում է, որ փոքրուց ֆիզիքական աշխատանք են կատարել…», ասում է  Գ. Մուրադեանը:

Հրամանատարը յիշում է տարբեր տարիների իր զինուորներին, ովքեր աչքի են ընկել որոշ յատկանիշներով կամ ինչ-որ սովորութիւններ են ունեցել: Բայց երբ հարցնում ենք, թէ արդեօք յիշո՞ւմ են ոեւէ պաշտօնեայի տղայի, ում հետ ծառայել են, հրամանատարն ու զինուորները դժուարանում են նշել մէկին, թէեւ նշում են բարձրաստիճան որոշ զինուորականների տղաների անուններ:

small-1_110215small-2_110215Քանի որ ճաշը իրենք են պատրաստում, հրամանատարն ու զինուորները հաւատում են, թե տղամարդիկ աւելի լաւ են պատրաստում:

Հրամանատարի հետ զրուցեցինք նաեւ սպաների խնդիրներից: Դիրքապահ սպաները, օրինակ, կարճ ժամանակով են իրենց ընտանիքի հետ լինում: Ամսուայ 14 օրերին նրանք սահմանին են, մնացած օրերին թէեւ բնակավայրում են, բայց երբեմն ստիպուած են լինում ծառայութեան բերումով մնալ զօրամասում կամ ուշ գնալ տուն: Պաշտպանութեան նախարարութեան սպաներից մէկը, ով մեզ ուղեկցում էր, ծիծաղելով յիշում է. «Մի օր դիրքերում էի, զանգել եմ կնոջս, ասում եմ` էսօր չեմ կարողանալու էրեխուն դպրոցից վերցնեմ: Սպաներից մէկն ասում ա` ինչի դուք տենց բաներ էլ է՞ք անում»:

IMG_1504

 

«Հետք»


Viewing all articles
Browse latest Browse all 13366

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>