Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13366

Բարեկամութիւնը Ամրապնդելու Կամարտայայտութեամբ…

$
0
0

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
«Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր

Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը եռօրեայ այցով եւ իր իրանցի գործընկեր տեհղանի հրաւէրով գտնւում է Թեհրանում:

Պահի եւ ժամանակի առումով Հայաստանի պաշտպանութեան նախարարի թեհրանեան այցը ստանում է առանձնայատուկ նշանակութիւն եւ գերազանցում արարողակարգային ձեւաչափերը:

Նախ` Իրանի նախագահ Ռոհանիի հայաստանեան այցից յետոյ սա առաջին բարձր մակարդակի փոխադարձ այցն է, որն մէկ անգամ եւս վկայում է երկու երկրների միջեւ արդէն 25-ամեայ կենսագրութիւն ունեցող քաղաքական եւ մասնաւորապէս անվտանգութեան համահունչ հետաքրքրութիւնների մասին:

Ապա` զօրավար Տեհղանի կողմից հայաստանցի գործընկերոջը հրաւիրելու նախաձեռնութիւնը յուշում է այն մասին, որ երկու հարեւան ու բարեկամ երկրների պաշտպանական եւ յատկապէս անվտանգութեան նկատառումները վերաթարմացման ու խորքային քննարկման ենթարկուելու անհրաժեշտութիւն ունեն, յատկապէս` տարածաշրջանային ու միջազգային աշխարհագրա-քաղաքական նորօրեայ նկատառումներից ելնելով:

Միւս կողմից, Հայաստանի պաշտպանութեան գերատեսչութեան ղեկավարը պաշտպանական ոլորտից բացի, անվտանգութեան ու քաղաքական առնչութիւնների վերաբերեալ տեսակցութիւններին առընթեր, համապատասխան քննարկումներ է կատարելու Իրանի գործադիր թէ օրէնսդիր ատեանների բարձրաստիճան պատասխանատուների հետ, որն էլ իր հերթին ընդգծելու է թեհրանեան այցի ուշագրաւութիւնն ու կարեւորութիւնը:

Ի վերջոյ, հայրենի պետութեան պաշտպանութեան նախարարի այցը համընկնելով հայոց յաղթական բանակի 25-րդ բարեբաստիկ տարեդարձին, աւելիով է հոգեհարազատ ընթացք հաղորդելու ամենահայաստանամերձ համայնքի հայրենասէր անդամների ու միաւորների հետ հանդիպմանը, որտեղ երկուստեք խթանելու է թէ՛ միջպետական եւ թէ՛ Հայաստան-սփիւռք յարաբերութիւնների ամրապնդման ճամբին ցուցաբերուող կամքի արտայայտութեանը:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 13366

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>