Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13366

Ապրիլեան Պատերազմից Սերած Մի Քանի Դասերի Մասին

$
0
0

Massis-Mayilian_82416

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼԵԱՆ
Արցախի արտաքին եւ անվտանգութեան
քաղաքականութեան հանրային խորհրդի նախագահ

2016թ. ապրիլեան պատերազմն իր ծաւալներով եւ երկկողմ կորուստներով աննախադէպ էր վերջին 22 տարիների ընթացքում, իմա` ղարաբաղեան հակամարտութեան գօտում 1994թ. մայիսի 12-ի հրադադարի  անժամկէտ համաձայնագրից ի վեր: Այդ փաստաթուղթը, ինչպէս եւ միւս համաձայնագրերը` ստորագրուած 1994-1995թթ. Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ Ազրպէյճանի հանրապետութիւնների պաշտպանական գերատեսչութիւնների ղեկավարների կողմից, նախատեսում էր ապահովել անժամկէտ հրադադարի փոխակերպումը հաստատուն խաղաղութեան:

Ինքնիշխան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ազրպէյճանի սանձազերծած նոր ագրեսիան հաստատեց, որ ԵԱՀԿ Մինսքի խմբի հովանաւորութեամբ բանակցային գործընթացի առաջնահերթութիւնը պէտք է լինի հրադադարի կայունացումը եւ ռազմական գործողութիւնների զարգացման բացառումը: Միայն դրանից յետոյ հնարաւոր կը լինի ղարաբաղա-ազրպէյճանական միջպետական հակամարտութեան կարգաւորման քաղաքական խնդիրների քննարկումը:

Ապրիլին եւ դրան յաջորդած ամիսներին հայ քաղաքական, հասարակական շատ գործիչներ եւ փորձագէտներ վերաիմաստաւորեցին իրենց նախկին մօտեցումները: Շատ հետաքրքիր էր ընթերցել հայկական էլիտայի (ընտրանի – «Ա.») ներկայացուցիչների նոր յայտարարութիւնները. նրանք սկսել են հանդէս գալ աւելի իրատեսական դիրքերից:

Օրինակ, եթէ նախկինում հայ շատ մտաւորականներ հնարաւոր էին համարում Լեռնային Ղարաբաղի որոշակի տարածքների փոխանակումը խաղաղութեան եւ անվտանգութեան դիմաց, ապա ապրիլին նրանց հասու եղաւ այն ընկալումը, որ ցանկացած տարածքի յանձնումը Ազրպէյճանին նոր պատերազմի եւ ցեղասպանական գործողութիւնների աղբիւր կը դառնայ: Ազրպէյճանական զինուորականների կողմից Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական անձանց եւ զինուորականների նկատմամբ գործած ռազմական յանցագործութիւնները դրանում կասկածելու տեղ անգամ չեն թողել:

Պատերազմը Արցախի, Հայաստանի Հանրապետութեան եւ սփիւռքի համար հերթական ինքնակազմակերպման պատճառ դարձաւ: Հազարաւոր մարդիկ, չսպասելով զինուորագրման յայտարարմանը,  մեկնեցին սահմաններ` պաշտպանելու համար Արցախը:  Մի քանի հազար անհատներ ու կազմակերպութիւններ էլ որոշեցին ֆինանսապէս եւ նիւթապէս աջակցել Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան բանակին եւ տուժած բնակչութեանը: Ստացուող օգնութիւնը համակարգելու, թիկունքային եւ ինժեներական աշխատանքները կազմակերպելու նպատակով Լեռնային Ղարաբաղի կառավարութիւնը արդէն իսկ ապրիլի 4-ին ստեղծեց գործադիր ղեկավարման մարմին եւ գումարների փոխանցման համար յատուկ հաշուեհամարներ բացեց:

Երբ սփիւռքի իմ ընկերները, ծանօթներն ու բարեկամները զանգում էին ինձ ու հարցնում, թէ ինչպէս կարող են օգնել Արցախին, ես նրանց ուղարկում էի Լեռնային Ղարաբաղի ֆինանսների նախարարութեան հրապարակած հաշուեհամարները: Նրանցից ոմանց համար զարմանալի էր ինձնից ստանալ նման երաշխաւորութիւն, իմանալով, որ վերջին տարիներին ես պետական կառոյցներում չեմ աշխատում: Իմ դիրքորոշումը կայանում էր նրանում, որ ստեղծուած արտակարգ իրավիճակներում շատ աւելի արդիւնաւէտ է աշխատել կառուցակարգուած: Եղել եւ մնում եմ այն համոզմունքին, որ ի նպաստ համահայկական խնդրի` Արցախի պաշտպանութեան եւ անվտանգութեան ապահովման, ժողովուած բոլոր միջոցները ծախսւում են նպատակային: Վստահութիւնն ամրապնդում են գործադիր ղեկավարման մարմինի աշխատանքի թափանցիկութիւնը, ստացուած եւ ծախսուած միջոցների հաշուետուութիւնների պարբերաբար հրապարակումը:

14087405_1162892463748989_1418730610_o

Տեղեկատուական թափանցիկութեան եւս մէկ դրսեւորումներից էր Լեռնային Ղարաբաղի կառավարութեան կողմից Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի քաղաքական ու հասարակական գործիչների համարիւրատեսակ հաշուետուութիւնը: Լեռնային Ղարաբաղի պաշտպանունակութիւնն ամրապնդելու անհրաժեշտութիւնը համախմբել է քաղաքական տարբեր հայեացքներ ունեցող անձանց: Լեռնային Ղարաբաղի վարչապետի, փոխվարչապետի, պաշտպանութեան նախարարի եւ ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէնի հետ հանդիպումներից յետոյ խումբը հնարաւորութիւն ունեցաւ ծանօթանալու սահմանագծի ողջ երկայնքով տարուած աշխատանքներին: Մենք` խմբի ներկայացուցիչներս, տպաւորուած էինք իրականացուած աշխատանքների ծաւալով. դրանք ե՛ւ նոր ինժեներական կառոյցներն էին, ե՛ւ մեր զինուած ուժերի առաջնագծի զինումը հետախուզական ու կապի ժամանակակից միջոցներով, այդ թւում` սեփական գիտական մշակումների կիրառմամբ, եւ դիրքերում ռազմական հերթապահութիւն անող զինուորների համար աւելի ապահով պայմանների ստեղծումը, եւ զինուորականների կենցաղային պայմանների բարելաւումը եւ այլն:

Քիչ աշխատանք չի արուած, բայց աշխատանքները բոլոր ուղղութիւններով եռանդուն շարունակւում են: Ընդհանուր գնահատականներով` կատարուած աշխատանքների ծաւալները գերազանցում են ելեւմուտքի նախարարութեան յատուկ հաշուեհամարից ծախսուած միջոցները: Դա բացատրւում է նրանով, որ Արցախի եւ Հայաստանի Հանրապետութեան շինարարական եւ այլ կազմակերպութիւններին ժեներական կառոյցների շինարարութեան համար անհատոյց տրամադրել են իրենց տեխնիկան եւ այլ միջոցներ:

Կարեւոր եմ համարում այն հանգամանքը, որ ուժային կառոյցների ղեկավարները Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարութեան աջակցութեամբ աշխուժօրէն զբաղւում են Արցախի պաշտպանունակութեան ամրապնդմամբ ո՛չ միայն աւանդական միջոցներով, այլ նաեւ ժամանակակից արհեստագիտութիւնների կիրառմամբ` ներառեալ սեփականը: Սեփական մշակումների կազմակերպումը եւ բանակի կարիքների համար դրանց կիրառումը ո՛չ միայն կը նպաստեն հանրապետութեան պաշտպանունակութեան ամրապնդմանը, այլ նաեւ հետագայում դրանք կարող են գաղտնազերծուել քաղաքացիական կարիքների համար: Այսինքն` հաւաքուած միջոցների մի մասը փաստօրէն իւրօրինակ ներդրում է Լեռնային Ղարաբաղի գիտութեան, պաշտպանութեան եւ տնտեսութեան մէջ:

Ըստ խմբի մասնակից, մասնագիտացուած ռազմական razm.info կայքի համակարգող Կարէն Վրթանեսեանի գնահատականի` Արցախում փաստացի ստեղծւում է C4ISR արդիական համակարգ (Command, Control, Communications, Computers, Intelligence, Surveillance and Reconnaissance – հրամանատարում, վերահսկում, հաղորդակցութիւն, համակարգիչներ, հետախուզութիւն, դիտարկում եւ տեղորոշում):

Ինչպէս յայտնի է, իւրաքանչիւր նոր իրավիճակ ներառում էին ինչպէս նոր մարտահրաւէրներ, այնպէս էլ նոր հնարաւորութիւններ: Հայութեան համար յետապրիլեան խնդիրը մարտահրաւէրների չէզոքացումն է եւ նորայայտ հնարաւորութիւնների առաւելագոյնս օգտագործումը: Արցախեան բանակի պաշտպանական համակարգի սկսուած  եւ քաղաքացիական ու իրահսկողութեամբ շարունակուող արդիականացումը, որը պահանջում է մեր ժողովրդի հետագայ աջակցութիւնը, Արցախի պաշտպանունակութիւնը կը հասցնի որակական նոր մակարդակի եւ կը դառնայ հակառակորդին զսպելու առանցքային միջոց: Սակայն հնարաւորութիւնն է, որը մենք պէտք է առաւելագոյնս օգտագործենք` համազգային հրատապ խնդրի լուծման համար:

Յիշեցնեմ, որ հանգանակութիւնը շարունակւում է, եւ բոլոր ցանկացողները կարող են յատուկ հաշուեհամարին առցանց փոխանցում կատարել հետեւեալ յղմամբ` http://minfin-nkr.am/?section=payameria/index

 

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 13366

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>