Quantcast
Channel: Անդրադարձ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 13366

Արուեստագէտ Կակոյի Քանդակը Կը Նուիրուի Հռոմի Պապին

$
0
0

13522911_1026564590762679_3346162347237519836_o

Հռոմի Ֆրանչիսկոս պապը, իր եռօրեայ Հայաստան այցելութենէն ետք, իր հետ Վատիկան տարաւ Գիւմրիի մէջ նուէր ստացած քանդակագործ Կակոյի «Հայ որբուկներ» կոչուող արուեստի գործը: Քանդակը նուիրուած է Հռոմի պապին Անարատ Յղութեան քոյրերու միաբանութեան կողմէ:

Asekose.am-ի հետ զրոյցի ընթացքին քանդակագործ Կակօ խօսած է քանդակի ստեղծման գաղափարին, անոր նշանակութեան եւ Պապի Հայաստան կատարած այցելութեան մասին:

«Գործն արել եմ երկու ամսում: Որոշեցի երկու որբուկների պատկերել, ովքեր կապ ունեն ե՛ւ Եղեռնի հետ, ե՛ւ մեր ժամանակների հետ, ե՛ւ ողջ հայութեան ու մարդկութեան հետ: Ճիշդ է քանդակը կոչւում է «Հայ որբուկներ», սակայն այս գործը պատկանում է ամբողջ աշխարհին, քանի որ դրա թեման համամարդկային է: Կարող եմ յստակ ասել, որ սա իմ լաւագոյն գործերից մէկն է, այն իսկապէս ստացուած է, երեւի թէ, Աստուծոյ մատը խառն է այս գործում»:

«Երկու որբուկները քոյր ու եղբայր են: Որոշեցի նրանց այն տարիքում պատկերել, որպէսզի նրանք փոքր չլինեն եւ յիշեն իրենց որբութիւնը, իրենց անցեալը, որը հնարաւորութիւն կը տայ նրանց կեանքում առաջ գնալ, գտնել իրենց իսկական տեղը, չկոտրուել ու ծնկի չգալ` անկախ կեանքում հանդիպած խոչընդոտներից: Եղբօրը ներկայացրել եմ աւելի յարձակողական վիճակում, աւելի պայքարող տեսակում, ով նաեւ մի քիչ չարացած է աշխարհի նկատմամբ, ում հայեացքում վրէժի զգացում կայ: Սակայն այս ամէնով հանդերձ նա քրոջ կողքին է, պատրաստ է պաշտպանել նրան – նրա նման անօգնական մնացած բոլոր երեխաներին: Որոշեցի, որ գործի մէջ ոչ միայն խեղճութիւն լինի, այլեւ պայքար: Երկու որբուկները մեծ ուժ ու ապագայի նկատմամբ մեծ հաւատ են կրում իրենց ներսում», զրոյցի ընթացքին մանրամասնեց քանդակագործը:

Յայտնենք, որ Կակօ անցնող տարիներուն անհատական երկու ցուցահանդէսներ ունեցած է Համազգայինի «Լիւսի Թիւթիւնճեան» ցուցասրահին մէջ եւ անոր գործերը մաս կը կազմեն ցուցասրահի մնայուն հաւաքածոյին եւ հերթաբար կը ցուցադրուին արուեստասէր հանրութեան: Կակոյի արուեստին ու ճիգին արգասիքն են նաեւ Լիբանանի մէջ կառուցուած քանի մը արձաններ եւ այլ յուշաքարեր:


Viewing all articles
Browse latest Browse all 13366

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>